Ախտորոշում
Կրծքագեղձերի ՈՒՁՀ. ultraimaging.am

Կրծքագեղձերի ուլտրաձայնային հետազոտությունը մեծ նշանակություն ունի չարորակ ուռուցքների ժամանակին ախտորոշման մեջ: Այն նպաստում է ուռուցքների վաղաժամ հայտնաբերմանը և կրծքագեղձի քաղցկեղից կանանց մահացության տոկոսի նվազեցմանը:
Ե՞րբ իրականացնել այն
Ուլտրաձայնային ախտորոշումը կապված չէ ռենտգենյան ճառագայթման հետ, այդ պատճառով այն բացարձակապես անվտանգ է հիվանդների համար: Այն խորհուրդ է տրվում իրականացնել կրծքավանդակի շրջանում բորբոքային ախտահարումների կամ վնասվածքների ժամանակ: Ի տարբերություն մամոգրաֆիայի ` ԳՁՀ-ն հնարավորություն չի ընձեռում պատկերը դիտարկել տարբեր անկյունների տակ, այդ պատճառով այն կիրառվում է որպես լրացուցիչ ախտորոշում:
Ինչ կարելի է տեսնել
Կրծքագեղձերի գերձայնային հետազոտության իրականացումն օգնում է ախտորոշել հետևյալ հիվանդությունները.
- Մաստիտ` կրծքագեղձերի բորբոքային հիվանդություն:
- Հանգուցավոր և դիֆուզ մաստոպաթիա` բարորակ նորագոյացություններ, որոնք զարգանում են հորմոնային խանգարումների հետևանքով:
- Կիստոզ նորագոյացություններ` հեղուկ պարունակությամբ սպեցիֆիկ խոռոչներ, որոնք տեղակայված են առողջ գեղձային հյուսվածքների շրջանում:
- Բարորակ կամ չարորակ ծագման ուռուցքային նորագոյացություններ (ուռուցքի ճշգրիտ բնույթը հնարավոր է պարզել բիոպսիայի իրականացմամբ):
ԳՁՀ-ն հնարավորություն է տալիս ախտաբանական պրոցեսը հայտնաբերել ամենավաղ փուլերում: Իսկ դա ոչ միայն հեշտացնում է հետագա բուժումը և բարձրացնում նրա արդյունավետությունը, այլ նաև, որոշ դեպքերում, օգնում է փրկել հիվանդի կյանքը:
Երբ է այն ցուցված
Կանխարգելիչ նպատակով մինչև 30 տարեկան կանայք ԳՁՀ-ն պետք է իրականացնեն առնվազն տարին մեկ անգամ, իսկ ավելի մեծահասակներին` տարին երկու անգամ:
Մասնագետներին դիմելու և, հետևաբար, ԳՁՀ իրականացնելու պատճառ կարող են լինել.
- կրծքագեղձերի գեղձային հյուսվածքների կարծրացումը,
- կրծքի ձևի և պտուկների ձևախախտումը,
- գեղձի չափերի մեծացումը (հատկապես անհամաչափ),
- պտուկներից արյունային կամ թարախային պարունակությամբ սպեցիֆիկ արտադրությունը,
- գեղձերում տեղակայված կարծրացումները կամ ակոսները,
- կրծքի շրջանում ցավային զգացողությունները,
- կրծքագեղձերի այտուցվածությունը և մաշկային ծածկույթների կարմրությունը:
ԳՁՀ չարժե իրականացնել միայն կրծքագեղձի այնպիսի վնասվածքային ախտահարումների ժամանակ, որոնք ուղեկցվում են մաշկային ծածկույթների ամբողջականության խախտմամբ (վերքային, այրվածքային ախտահարումներ և այլն): Այս ախտորոշիչ գործողության իրականացումը ցանկալի չէ նաև դաշտանի ժամանակ:
Ցիկլի որ օրը կարելի է իրականացնել
Խորհուրդ է տրվում ԳՁՀ իրականացնել դաշտանային ցիկլի առաջին կեսի ընթացքում: Մասնագետների կարծիքով, այս գործողության իրականացման համար իդեալական ժամանակ է համարվում դաշտանի սկզբից 5-ից 14-րդ օրն ընկած ժամանակահատվածը: Սա բացատրվում է նրանով, որ այս ժամանակահատվածում կաթնածորանները չափազանց նեղանում են, ինչը լավացնում է ցանկացած լայնացման, կարծրացման և հնարավոր ուռուցքային նորագոյացությունների տեսանելիությունը:
Փորձը ցույց է տալիս, որ դաշտանային ցիկլի երկրորդ կեսում կրծքագեղձերի գերձայնային հետազոտության իրականացման դեպքում արդյունքների տեղեկատվությունը նվազում է, իսկ ախտորոշման ընթացքում հնարավոր սխալի հավանականությունը զգալիորեն աճում է:
Դաշտանադադարի շրջանում կանայք այս գործողությունը կարող են անցնել ցանակացած օր` առանց որևէ սահմանափակման:
Արդյունքների վերծանում
Ախտորոշիչ հետազոտության ընթացքում մասնագետը գնահատում է գեղձերի չափը և ձևը, ճարպային հյուսվածքների խտությունն ու ծավալը, կրծքագեղձի պատերի կառուցվածքը, այսպես կոչված կաթնածորանների ֆունկցիոնալ վիճակը:
Նորմայում կրծքագեղձը չպետք է պարունակի հաստացումներ, կարծրացումներ, կաթնածորանների լայնացումներ: Կիստոզ և ուռուցքային նորագոյացությունները նույնպես բացակայում են: Անութային ավշային հանգույցները մեծացած չեն:
Կարևոր ցուցանիշ է հանդիսանում նաև ձայնային ազդակների անդրադարձման մակարդակը. նրա զգալի նվազումը կամ էլ հակառակը՝ բարձրացումը, վկայում է ախտաբանական պրոցեսների առկայության մասին, ինչն էլ լրացուցիչ ախտորոշման իրականացում է պահանջում:

Կարդացեք նաև

Մենք հաճախ ենք խոսում ՄՌՏ մասնագետի փորձի և նրա հմտությունների կարևորության մասին: Վերադառնանք թեմային և փորձենք խոսել այս մասին՝ օգտագործելով...


Էլեկտրոնեյրոմիոգրաֆիան (ENMG) նյարդերի, նյարդամկանային հաղորդականոսւթյան և մկանների լիարժեք ֆունկցիանալ աշխատանքի ուսումնասիրման մեթոդ է, որը լայնորեն կիրառվում է...


ԱՀԿ-ի տվյալներով` կոլորեկտալ քաղցկեղը մեծահասակների մոտ ամենահաճախ հանդիպողներից է։ Հաստ աղիքի, ուղիղ աղիքի...


Կղանքի մեջ արյան առկայությունը տագնապալի ախտանշան է, որը մի շարք վտանգավոր ախտաբանությունների առաջին նշաններից է...


Ձախ ենթակողում, երբեմն, ի հայտ են գալիս տհաճ զգացողություններ, որը հաճախ անցնում է 10-15 րոպեից: Ոմանց մոտ այն մշտական է և խանգարում է լիարժեք կյանքին...


Որքանո՞վ է հոդերի ՄՌՏ հետազոտությունն ախտորոշիչ հոդերի ախտաբանության ժամանակ։
ՄՌՏ հետազոտությունը հոդերի համար վերջնական ախտորոշիչ...


Գլխի ո՞ր հիվանդությունների դեպքում է իրականացվում ՄՌՏ։
ՄՌՏ իրականացվում է գլխի ցանկացած փոփոխությունների դեպքում, եթե այն ոչ ոսկրային բնույթի է...


Որքա՞ն ժամանակ է, ինչ «Արմենիա» ՀԲԿ-ում գործում է ՄՌՏ մանկական ծառայությունը։
Մանկական ՄՌՏ-ծառայությունը “Արմենիա” ՀԲԿ-ում սկսել է գործել 2023 թվականի...


Մագնիսա-ռեզոնանսային շերտագրությունն անհրաժեշտ հետազոտություն է բժշկության տարբեր ասպարեզներում: Սակայն այն ունի նաև բացարձակ և հարաբերական հակացուցումներ, որոնցից...


Արմենիա ՀԲԿ-ում առկա մագնիսառեզոնանսային տոմոգրաֆի (ՄՌՏ) առավելություններից է դիֆուզիայի ռեժիմի անձայն լինելը՝ ախտորոշման գործընթացի որոշ չափով դանդաղելու արդյունքում: Կարևոր է նաև...


ՄՌՏ օգնությամբ որովայնի և կոնքի խոռոչի ի՞նչ ախտաբանություններ են հետազոտվում։
Որովայնի և փոքր կոնքի ՄՌՏ իրականացվում է լյարդի, լեղուղիների, երիկամների...


Ուռուցքային հիվանդությունների հայտնաբերման մեջ հաճախությամբ առաջնային տեղ է գրավում կոլորեկտալ քաղցկեղը: Այն հիմնականում ձևավորվում է պոլիպների առաջացման տեղում՝ նրանց բջջային ձևափոխման հետևանքով...


Ի՞նչ ԱՇՖ (արտաքին շնչառության ֆունկցիա) հետազոտությունը։
ԱՇՖ-հետազոտությամբ որոշվում է արտաքին շնչառության վենտիլիացիոն գործունեությունը...


Ո՞ր դեպքերում է անհրաժեշտ հետազոտել կարիոտիպը
Կարիոտիպի ուսումնասիրության համար կան ընդունված ցուցումներ...





ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն